Արհեստական բանականության օգնությամբ Android-ը ներդրել է սմարթֆոնները գողությունից պաշտպանելու գործառույթ

Արհեստական բանականության օգնությամբ Android-ը ներդրել է սմարթֆոնները գողությունից պաշտպանելու գործառույթ

Ամերիկյան Google ընկերությունն  Android օպերացիոն համակարգում թեստավորում է նոր գործառույթ՝ Theft Detection Lock-ը։ Այն ավտոմատ կերպով կորսա սմարթֆոնի գողանալու պահը և վայրկենական կարգելափակի հեռախոսը։ Ինչպես հայտնում է ZDNet պարբերականը, Բրազիլիայում Android-ի բետա տարբերակի որոշ օգտատերերի արդեն հասանելի է այդ գործառույթը։

Սմարթֆոնը գողանալու դեպքում այն արգելափակելու գործառույթի մասին ազդարարվել է 2024թ․ մայիսին․ կանխատեսվում էր, որ Android 15-ի հետ կգործարկվի, բայց որոշ ժամանակ ուշացավ։

Theft Detection Lock-ն օգտագործելու է աքսելերոմետր և գիրոսկոպ՝ հեռախոսը գողացողի շարժումներին հետևելու համար։ Նման շարժումներ արձանագրելու դեպքում էկրանն ավտոմատ կերպով կարգելափակվի։ Սպասվում է, որ նոր գործառույթը հասանելի կլինի  Android 10 և ավելի բարձր մոդելների վրա։

Ավելի վաղ Android-ում ավելացել էր էկրանը երկու մասի բաժաբող ռեժիմ։ Բացի այդ, Android 15-ի բետա տարբերակում արհեստական բանականության մոդելները սկսել են ավելի լավ աշխատել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում