Ռուսաստանը կարող է ռազմական ներկայություն ունենալ Թուրքիայում

Ռուսաստանը կարող է ռազմական ներկայություն ունենալ Թուրքիայում

Թուրքիայում Վաշինգտոնի համալսարանի Մերձավոր Արևելքի հետազոտական ինստիտուտի աշխատանքների համակարգման կենտրոնի տնօրեն Գյոնուլ Թոլն անդրադարձել է Աքքույու ատոմակայանի գործունեությանը: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ Թուրքիայի հարավարևմտյան Մերսինի շրջանում գտնվող ատոմակայանի գործունեությունը Ռուսաստանն օգտագործում է Թուրքիային իրենից կախման մեջ պահելու համար:

Բացի այդ, նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի տեսանկյունից Աքքույուի ատոմակայանն ավելի մեծ խնդիր է, քան Թուրքիայի՝ ՌԴ-ից Ս-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը:

Թոլն ընդգծել է նաև խնդրի էությունը. «Ռազմական վերլուծաբաններն անհանգստանում են, որ Մոսկվան այդ ռադարը գործարկելու և ատոմակայանի անվտանգույթունն ապահովելու համար կարող է զինվորներ բերել Թուրքիա»:

Նշենք, որ Աքքույո ատոմակայանի սեփականության առյուծի բաժինը պատկանում է Մոկվային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում