Մոսկվան և Վաշինգտոնը որպես միջուկային տերություններ պետք է շարունակեն համագործակցությունը․ Սենատ
Նմանատիպ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ Մոսկվան և Վաշինգտոնը կշարունակեն փոխգործակցությունը միմյանց հետ, որպես միջուկային տերություններ՝ անկախ ուկրաինական հակամարտության ելքից:
«Այո, ես հույս ունեմ, որ անկախ ուկրաինական հակամարտության ելքից, մենք կհամագործակցենք միջուկային տերությունների հետ, հատկապես սպառազինությունների ոլորտում»,- ասել է նա գործակալությանը, մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետագա փոխգործակցության հեռանկարները:
Հարցազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ դեմոկրատական կուսակցության համազգային համագումարի ժամանակ, որը տեղի է ունենում Իլինոյսի նահանգի Չիկագո քաղաքում:
Ըստ տարածված կարծիքի, այս համագումարը երբևէ տեղի ունեցածներից ամենաառանցքայիններից է մեկն է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության պատմության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում