Քենեդի կրտսերը դադարեցնում է նախընտրական արշավը հօգուտ Դոնալդ Թրամփի

Քենեդի կրտսերը դադարեցնում է նախընտրական արշավը հօգուտ Դոնալդ Թրամփի

ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Քենեդի կրտսերը հայտարարել է, որ դադարեցնում է նախընտրական արշավը հօգուտ Դոնալդ Թրամփի։

Իր հայտարարության մեջ նա նշել է, որ Թրամփին աջակցելու պատճառներից մեկը նախկին նախագահի պատրաստակամությունն է բանակցել Ռուսաստանի Դաշնության առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ:

«Թրամփը հայտարարել է, որ նախագահ ընտրվելուն պես կվերսկսի բանակցությունները Պուտինի հետ և կդադարեցնի պատերազմը մեկ գիշերվա ընթացքում: Միայն այդ փաստն արդարացնում է իմ աջակցությունը նրա քարոզարշավին», – ասել է Քենեդի կրտսերն իր ուղերձում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում