Մայր Տաճարը նոր մյուռոնով կօծվի

Մայր Տաճարը նոր մյուռոնով կօծվի

12 տարի տևած հիմնանորոգման ու ամրակայման աշխատանքներից հետո Մայր Տաճարը նոր մյուռոնով կօծվի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Այս պահին Մայր Տաճարում վերականգնման վերջին աշխատանքներն են ընթանում։ Սալապատվում է հատակը, զուգահեռ որոշ հատվածներում վերականգնվում և թարմացվում են որմնանկարները:

Վերականգնվում են Զանգակատան, Ավագ խորանի դիմացի, Հարավային և Հյուսիսային խորանների աստիճաների և Արևմտյան խորանի որմնանկարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում