Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոս ամսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

Ամատունու փոխանցմամբ՝ նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի օկուպացիայից հետո ադրբեջանական ուժայինները կալանավորել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի Հանրապետության երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին ու ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Նրանց Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում