Telegram-ի հիմնադիրը կարող է 20 տարով ազատազրկվել

Telegram-ի հիմնադիրը կարող է 20 տարով ազատազրկվել

Telegram-ի հիմնադիր, միլիրադատեր Պավել Դուրովի կալանքը կարող է երկարաձգվել մինչև 96 ժամ, որից հետո նրան կա՛մ պիտի ազատ արձակեն, կամ էլ՝ մեղադրանք առաջադրեն։ Այդ մասին հաղորդում է France Info-ն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Ֆրանսիայում ձերբակալել են Telegram-ի հիմնադիր Դուրովին։ Բիզնեսմենը ձերբակալվել է երեկոյան ժամը 8-ի հատվածում, Բուրժե օդանավակայան՝ մասնավոր ինքնաթիռից դուրս գալուց անմիջապես հետո։ Դուրովը Ֆրանսիա էր մեկնել Ադրբեջանից։

Ֆրանսիական իշխանությունների հիմնական գանգատը Դուրովից մեսենջերում գաղտնագրված հաղորդագրություններն են։ Դուրովին հնարավոր է՝ մեղադրանք առաջադրվի՝ այդ թվում ահաբեկչության, թմրանյութերի առևտրի, փողերի լվացման հոդվածներով։ Ֆրանսիական մամուլը գրել է, որ նրան հնարավոր է մինչև 20 տարի ազատազրկում սպառնա։

ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտարարել է, որ Ֆրանսիայում ՌԴ դեսպանատունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլեը՝ Դուրովի ձերբակալության հետ կապված իրավիճակը  պարզելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում