Ընտրություններում հաղթելու դեպքում Թրամփը Մասկին տեսնում է խորհրդականի պաշտոնում
Նմանատիպ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում իր հաղթանակի դեպքում Իլոն Մասկը կարող է դառնալ իր խորհրդականը՝ արհեստական բանականության հարցերով։ Այդ մասին Թրամփն ասել է The Shawn Ryan Show փոդքասթի ժամանակ։
«Մարսկը խոշոր ընկերություններ է ղեկավարում, դրա համար էլ կարծում եմ, որ չի կարող կառավարության կազմի մեջ մտնել։ Իհարկե, ես նրան պաշտոն կառաջարկեի վարչակարգում, բայց չգիտեմ, թե նա ինչպես կհասցնի՝ հաշվի առնելով իր զբաղվածությունը»,-ասել է նա։
Մասկը, Թրամփի խոսքով, կցանկանար ինչ-որ ձևով «մասնակից լինել կառավարության աշխատանքին» և զբաղվել ծախսերի օպտիմալացմամբ։
Նա նաև շեշտել է, որ հրաշալի հարաբերություններ ունի Մասկի հետ և շատ կցանկանար նրան տեսնել նաև խորհրդականի պաշտոնում։
Այդ մասին Թրամփն ավելի վաղ հայտարարել էր նաև Reuters-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատների թեկնածուն կլինի Քամալա Հարիսը, իսկ հանրապետականներինը՝ Թրամփը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում