Ուկրաինան տարածքներ չի զիջի հանուն խաղաղության․ Զելենսկի
Նմանատիպ
Վլադիմիր Զելենսկին Հնդկաստանի լրագրողների հետ շփման ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում կանգնեցնել հակամարտությունը ընթացիկ առաջնագծի երկայնքով և տարածքներ զիջել հանուն պատերազմի ավարտի:
«Մենք պատրաստ չենք օգտագործել մեր տարածքները որպես խաղաղության հասնելու տարբերակ», — ասել է Զելենսկին։
Ավելի վաղ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնությամբ։
«Մոսկվան անհապաղ կդադարեցնի ռազմական գործողությունները և բանակցությունների կնստի Ռուսաստանի տարածքից ուկրաինական զորքերի դուրսբերումից հետո»,-նշել է Պուտինը:
Բացի այդ, նա հավելել է, որ Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից հրաժարվելու, ապառազմականացվելու, ինչպես նաև չեզոք, արտադաշինքային և ոչ միջուկային երկրի կարգավիճակ ստանալու մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում