Մահացել Է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Լյուդմիլա Շվեցովան
29/10/2014 12:45
Նմանատիպ
65 տարեկան հասակում վախճանվել Է Պետդումայի փոխխոսնակ եւ «Եդինայա Ռուսիա» խմբակցության ղեկավարի տեղակալ Լյուդմիլա Շվեցովան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Պետդումայի եւ բժշկական շրջանների աղբյուրներ:
Այս տեղեկատվությունը հավաստել են Պետդումայի աշխատակազմում:
«Ինտերֆաքս»-ի աղբյուրի տվյալներով՝ Շվեցովան մահացել Է երկարատեւ հիվանդության հետեւանքով:
Լյուդմիլա Շվեցովան առաջին անգամ Պետդումայում ընտրվել Է 2011 թվականին «Եդինայա Ռուսիայի» Մոսկվայի կազմակերպությունից եւ աշխատել Է սոցիալական քաղաքականության կոմիտեում: Մինչ այդ նա ավելի քան 10 տարի զբաղեցրել Է Մոսկվայի քաղաքագլխի՝ սոցիալական քաղաքականության հարցերով տեղակալի պաշտոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում