Աջակցություն Ուկրաինային, թե՞ 3-րդ համաշխարհային պատերազմ․ ո՞րն է ԱՄՆ առաջնահերթությունը

Աջակցություն Ուկրաինային, թե՞ 3-րդ համաշխարհային պատերազմ․ ո՞րն է ԱՄՆ առաջնահերթությունը

Վաշինգտոնի համար ավելի առաջնային է խուսափել երրորդ համաշխարհային պատերազմից, քան աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս մասին գրում Է Financial Times պարբերականը:

«Հակամարտության սկզբում Նախագահ Ջո Բայդենն իր վարչակազմի առջև երկու նպատակ է դրել։ Առաջինը Ուկրաինային աջակցելն էր, իսկ երկրորդը՝ երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելը։ Եթե ԱՄՆ-ն ստիպված լիներ ընտրություն կատարել այս երկու նպատակների միջև, ապա, անկասկած, կընտրեր երկրորդը», – ասվում է պարբերականի նյութում։

Հոդվածագիրն ընդգծում է, որ Կիևը և Վաշինգտոնը տարբեր կերպ են վերաբերվում առկա ռիսկերին։ Ուկրաինան կհամաձայնվեր ԱՄՆ-ի անմիջական մասնակցությանը ՌԴ-ի հետ հակամարտությանը՝ չնայած Վաշինգտոնի դիրքորոշմանը:

«Սակայն ամերիկացիները նախկինի պես մտադիր են խուսափել Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտությունից և նախկինի պես լուրջ են վերաբերվում միջուկային հակամարտության սպառնալիքին»,-ասվում է նյութում:

Բացի այդ, պարբերականը նշում է, որ Կուրսկի շրջանի վրա հարձակմամբ Ուկրաինան «ոչ միայն հատել Է Ռուսաստանի սահմանները, այլև հատել է Վաշինգտոնում հաստատված կարմիր գծերը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում