Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններն ուժի մեջ են․ Զախարովա

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններն ուժի մեջ են․ Զախարովա

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններն ուժի մեջ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններն ուժի մեջ են, և նախկինի նման դրանք կազմում են հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքերը։ Ռուսաստանի կարծիքով՝ դրանց այլընտրանք չկա»։

Զախարովայի փոխանցմամբ՝ այս պահին հայկական կողմից եռակողմ հայտարարություններից ստորագրությունը ետ կանչելու կամ այն չեղարկելու մասին որևէ խոսք չի եղել։

«Այդ պայմանավորվածությունները կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են»,-նշել է դիվաագետը։

Ըստ Զախարովայի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը առարկայորեն քննարկվել է ՌԴ նախագահի՝ Ադրբեջան պետական այցի ժամանակ, նաև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։

ՌԴ ԱԳՆ խոսնակը լրագրողին հորդորել է ճշտել՝ պաշտոնական Երևանն այդ համաձայնությունները գործող համարո՞ւմ է, թե՞ ոչ։

«Բայց ես պաշտոնական Երևանից որևէ հայտարարություն չեմ տեսել այն մասին, որ այդ համաձայնությունները վավեր չեն համարում»,-հավելել է Զախարովան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում