Ռուսաստանը Հայաստանի հետ շարունակելու է երկկողմ համագործակցությունը 1997թ․ պայմանագրի սկզբունքի վրա․ ՌԴ դեսպանատուն
Նմանատիպ
Ռուսական կողմը հաստատակամ է շարունակելու և զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը 1997 թվականի պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա։ Այս մասին ասված է բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
«1997 թվականի օգոստոսի 29-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիր։ Այս փաստաթուղթը սահմանեց մեր միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև կարևոր հանգրվան դարձավ ճշմարիտ դաշինքի ոգով երկկողմանի գործընկերության կառուցման գործում։
Մասնավորապես, Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են լիովին ամրապնդել ավանդական բարեկամական հարաբերությունները և համապարփակ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում։ Մեր երկրները նաև պարտավորվել են համագործակցել կայունության և անվտանգության ամրապնդման գործում ինչպես Անդրկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում