Քեմալ Աթաթուրքի կուսակցության նախկին նախագահին սպառնում է ազատազրկում

Քեմալ Աթաթուրքի կուսակցության նախկին նախագահին սպառնում է ազատազրկում

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ «Ժողովրդահանրապետական»  կուսակցության նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հնարավոր է դատապարտվի 3,5 տարվա ազատազրկման ու զրկվի քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ համապատասխան որոշում են կայացրել դատական իշխանությունները․ առաջին դատական նիստը կկայանա դեկտեմբերի 3-ին։

Մեղադրական եզրակացությունը նախապատրաստել է Անկարայի գլխավոր դատախազության՝ խորհրդարանական հանցագործությունների հետաքննության բյուրոն։

Քըլըչդարօղլուն մեղադրվում է «հանցագործություններն ու հանցավոր արարքները պարբերաբար խրախուսելու մեջ»։ Պնդում են, որ 2014թ․ նա ողջունել է Սելահաթթին Դեմիրթաշին, ով ահաբեկչության հոդվածով դատվել ու պատիժը կրում է բանտում։

Քըլըչդարօղլու նկատմամբ հարուցված հայցը բավարարվելու դեպքում նրան սպառնում է 2,5-3,5 տարվա ազատազրկում և քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելք։ Ինքը՝ Քըլըչդաօրղլուն պնդում է, որ կատարվողը քաղաքական գնահատականի շրջանակում է և քրեական հետապնդման հիմք չկա։

«Ժողովրդահանրապետական» կուսակցության ներկայիս նախագահ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ մեղադրանքն անհիմն է։

«Ժողովրդահանրապետական» կուսակցությունը Թուրքիայի հին կուսակցություններից է և հիմնադրվել է Քեմալ Աթաթուրքի կողմից։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում