Եվրոպական որոշ երկրներ որոշել են այլևս զենք չմատակարարել Ուկրաինային․ Բորել

Եվրոպական որոշ երկրներ որոշել են այլևս զենք չմատակարարել Ուկրաինային․ Բորել

Եվրամիության արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ միասնական որոշում չեն ընդունել Կիևին տրամադրած եվրոպական զենքերով Ռուսաստանի տարածքին հարվածելու սահմանափակումները վերացնելու վերաբերյալ: Այս մասին նիստի ավարտից հետո հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Նախարարները քննարկել են սահմանափակումների վերացումը։ Հիմնական եզրակացությունն այն է, որ դա մնում է յուրաքանչյուր առանձին երկրի որոշումը։ Որոշ երկրներ ընդհանրապես որոշել են զենք չմատակարարել Ուկրաինային։ Մենք եվրոպական միասնական դիրքորոշման չենք եկել», – ասել է նա ։

Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ եվրոպացի նախարարներին կոչ է անելու հանել բոլոր սահմանափակումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում