Իրանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ բացատրության

Իրանում ՌԴ դեսպանը կանչվել է  ԱԳՆ՝ բացատրության

Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը կանչվել է Իրանի ԱԳՆ։  Ինչպես հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքը, պատճառը ՀՀ տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող, այսպես կոչված «միջանցքին» Մոսկվայի աջակցող հայտարարությունն է։

Թեհրանն իր մտահոգությունն է հայտնել այդ կապակցությամբ և կրկին վերահաստատել, որ դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, որը կարող է խախտել տարածաշրջանում հաստատված սահմանները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում