Գլոբալ տաքացման հետևանքով ԱՄՆ-ում կամուրջները կարող են մասսայաբար փլուզվել․ The New York Times

Գլոբալ տաքացման հետևանքով ԱՄՆ-ում կամուրջները կարող են մասսայաբար փլուզվել․ The New York Times

Մոլորակի գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել ամերիկյան կամուրջների զանգվածային փլուզմանը։ Այդ մասին ահազանգում է The New York Times-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ աննախադեպ շոգն ու չափից շատ ջրհեղեղները, որոնք առաջ են բերել կլիմայական զգալի փոփոխություններ, կարագացնen ԱՄՆ-ում կառուցված կամուրջների փլուզումը։ 

«Այնքան կտաքանա եղանակը, որ այդ կամուրջները խաղալիք տնակների պես կփլվեն»,-լրատվամիջոցը փոխանցում է Կոլորադոյի համալսարանի պրոֆեսոր Պոլ Չինովսկու խոսքը։

«Նյութերը, որոնցով կառուցված են այդ կամուրջները, պարզվում է՝ նախատեսված չեն ջերմաստիճանային նման վայրիվերումների համար»,-գրում է The New York Times-ը։

Պարբերականը նկատում է, որ մինչև 1960-ական թվականները կառուցված ամերիկյան կամուրջների մի մասը վերանորոգման կարիք ունեին դեռ նախքան կլիմայական կտրուկ փոփոխությունները։ Հետազոտությունների արդյունքում, ինչպես գրում է պարբերականը, գլոբալ տաքացման հետևանքով մինչև 2050թ․ պողպատից հավաքված ամերիկյան կամուրջների մեկ քառորդը կփլվեն։

The New York Times-ի տվյալներով՝ 2024թ․ օդի ջերմաստիճանն ԱՄՆ-ում ռեկորդային աճ է գրանցել, ինչի հետևանքով երկրի ենթակառուցվածքների զգալի մասը տուժել են՝ այդ թվում  մասամբ փլուզվել է Նյու Յորքի հայտնի կամուրջներից մեկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում