ՔՊ-ն պատրաստվում է․ պետք է լավ «մարզել մկանները»․ «Հրապարակ»
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ խմբակցության պատգամավորներին արդեն ծանուցել են՝ մեկ մարդու պես ներկա լինել ուրբաթ օրվա խմբակցության նիստին․ տեւական դադարից՝ ամառային արձակուրդներից հետո սա առաջին նիստն է լինելու: Նիստը կարեւոր է նաեւ նրանով, որ երկուշաբթի կմեկնարկի խորհրդարանի աշնանային նստաշրջանը։ ՔՊ մեր աղբյուրները վստահեցնում են, որ այս պահի դրությամբ քաղաքական դաշտում թեեւ հարաբերական անդորր է, եւ թեժ աշնան մասին հայտարարություններն էլ ֆանտազիաների ժանրից են, բայց ամառային գործընթացները, մասնավորապես՝ Փաշինյանի ակտիվությունն ու կուսակցական կառույցները կարգի բերելուն միտված քայլերը հուշում են, որ քաղաքական իրադարձությունները կարող են անակնկալ զարգանալ, ուստի պետք է խորհրդարանի աշխատանքներից առաջ լավ «մարզել մկանները»։
Ի դեպ, լավատեղյակ անձինք ծիծաղում են բոլոր նրանց միամտության նրա, որոնք հույսեր են փայփայում, թե երբեւէ Փաշինյանը կամովին կհրաժարվի պաշտոնից և խաղաղ ճանապարհով իշխանությունը կհանձնի որևէ այլ ուժի կամ անձի:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում