Վրաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ները քաղաքական կոնսուլատացիաներ են անցկացրել

Թբիլիսիում քաղաքական կոնսուլտացիաներ են անցկացվել Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունների միջև: Վրաստանի պատվիրակությունը գլխավորել Է արտաքին գործերի փոխնախարար Դավիդ Ջալաղանիան, իսկ թուրքական պատվիրակությունը՝ ԱԳ փոխնախարար  Ալի Քեմալ Այդինը:

Թուրքական պատվիրակությանը, որը Վրաստանում Է գտնվում քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում, ընդունել Է հանրապետության արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիդ Զալկալիանին:

Հանդիպման ընթացքում հատկապես նշվել Է, որ երկու երկրների միջեւ շարունակվում Է սերտ քաղաքական համագործակցությունը և այցերի փոխադարձ ակտիվ դինամիկան ինչպես բարձր, այնպես Էլ ճյուղային գերատեսչությունների մակարդակով: Թուրքական կողմը ևս մեկ անգամ արձանագրել Է աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին ինտեգրացման հարցում:

Հատուկ ուշադրություն Է հատկացվել Թուրքիայի ու Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության խորացման հեռանկարներին: Ընդգծվել Է երկու երկրների միջև տրանսպորտի, Էներգետիկայի ոլորտում և մաքսային հարցերում ակտիվ փոխգործակցության կարևորությունը, այդ թվում՝ համատեղ նախագծերի իրացման տեսակետից:

Կողմերը նշել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի նշանակությունը, որն Էլ ավելի կխորացնի համագործակցությունը երկու երկրների միջև: Կարևորվել Է աջակցությունը Կասպից ծովի Էներգառեսուրսների փոխադրումն իրականացնելուն և դրա հետ կապված TANAP и TAP Էներգետիկական նախագծերին:

Վրաստանի և Թուրքիայի միջև մաքսային ոլորտում համագործակցության համատեքստում կողմերը հատուկ նշել են երկու երկրները կապող ցամաքային առևտրական անցակետերի անարգել աշխատանքի նշանակությունը: Կոնսուլտացիների ընթացքում արծարծվել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարները:

Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել օրակարգով նախատեսված միջազգային խնդիրների շուրջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում