Ինչո՞ւ է Ճապոնիան լռում ԱՄՆ-ի կողմից իրեն հասցված ատոմային հարվածների մասին
Նմանատիպ
Ճապոնիայի իշխանությունները գիտակցաբար լռության են մատնում 1945 թվականի օգոստոսին Հիրոսիմա և Նագասակի քաղաքներին ԱՄՆ-ի ատոմային հարվածների մասին, փոխարենը հայտարարություններ են արվում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման սպառնալիքի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ճապոնիայի իշխանությունները գիտակցաբար լռության են մատնում 1945 թվականի օգոստոսին ԱՄՆ ատոմային հարվածները Հիրոսիմա և Նագասակի քաղաքներին։ Փոխաենն ամենամյա հիշատակի արարողությունների ընթացքում սրբապիղծ հայտարարություններ են արվում, թե իբր Ռուսաստանից միջուկային զենքի կիրառման սպառնալիք է բխում»,-ասել Է Լավրովը, Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 79-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ։
Լավրովը նաև ընդգծել է, որ Արևմուտքում բազմապատկվում են պատմությունը վերաշարադրելու փորձերը, սպիտակեցնելու նրանց, ովքեր ընդմիշտ արատավորել են իրենց անունը պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններով, իսկ պաշտոնական Տոկիոն ոչ միայն չի ապաշխարել մի շարք պետությունների, այդ թվում՝ ԽՍՀՄ-ի դեմ ագրեսիայի համար, այլև շարունակում է անհեթեթ մեղադրանքներ ներկայացնել ՌԴ-ին Երկրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու համար:
Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ Մոսկվան նկատում է փաստերի կեղծում, որոնք կապված են նացիստական Գերմանիայի և ֆաշիստական Իտալիայի հետ ռազմատենչ Ճապոնիայի եռակի դաշինքի ստեղծման պատմության, Տոկիոյի կողմից երրորդ ռեյխին բազմապլան ռազմատեխնիկական և լոգիստիկ օգնության տրամադրման հետ կապված՝ Խորհրդային Միության դեմ նրա զավթողական արշավում:
«Այս պայմաններում տեղին է թվում ևս մեկ անգամ հիշեցնել Կվանտունյան բանակը ջախջախած Կարմիր բանակի զինվորների և սպաների քաջության մասին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, չինացի և Մոնղոլ ընկերների հետ միասին, վարում և շարունակելու է վարել տեղեկատվական-լուսավորչական և ռազմական հիշատակի բազմաբնույթ աշխատանքներ, որոնք ուղղված են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ճապոնիայի հանցագործությունների նոր ապացույցների բացահայտմանը: Կարծում ենք, որ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ամրապնդմանը կնպաստեր Տոկիոյի կողմից սեփական Սահմանադրության խաղաղ դրույթների պահպանումը», – եզրափակել Է Լավրովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում