Կառավարությունը վավերացրեց սահմանազատման հանձնաժողովների գործունեության մասին կանոնակարգը

Կառավարությունը վավերացրեց սահմանազատման հանձնաժողովների գործունեության մասին կանոնակարգը

Կառավարությունն այսօրվա նիստում վավերացրեց Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանային  անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հյատնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։

Ըստ փաստաթղթի` Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։

Կանոնակարգում նշված է, որ հնարավոր է գործընթացը խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո այլ սկզբունքներով ընթանա։

«Եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին»,– նշված է Հայաստանի կառավարության հրապարակած փաստաթղթում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում