Երևանը Սուրբ Աթոռին տարեկան 1 ԱՄՆ դոլար վարձավճարով շենք կտրամադրի

Երևանը Սուրբ Աթոռին տարեկան 1 ԱՄՆ դոլար վարձավճարով շենք կտրամադրի

ՀՀ կառավարությունը վարձակալությամբ Սուրբ Աթոռին է տրամադրել Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 99 տարի ժամկետով։

Վարձավճարը կազմելու է տարեկան 1 ԱՄՆ դոլար։

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է․ «Հայաստանի հարաբերությունները Սուրբ Աթոռի հետ մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ եւ հիմնված են ոչ միայն քրիստոնեական արժեքների, ընդհանուր պատմական եւ հոգևոր ժառանգության, այլեւ արդի միջազգային հիմնախնդիրների հանդեպ ունեցած նույնական մոտեցումների վրա: Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն հիմնելու Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապի որոշումը եւս փաստում է նրա կողմից հայ-վատիկանյան միջպետական կապերին տրվող կարևորությունը: 2023 թվականի հունիսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ Սուրբ Աթոռի Պետական քարտուղարության միջեւ կնքվել է Մտադրությունների մասին հուշագիր՝ փոխադարձության սկզբունքով Հայաստանի եւ Սուրբ Աթոռի դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախատեսված շինությունների փոխանակման վերաբերյալ: Հուշագրով նախատեսվել է, որ Հայաստանի Հանրապետությունը վարձակալությամբ Սուրբ Աթոռին է տրամադրում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Երևան, Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը իննսունինը տարի ժամկետով և տարեկան 1 ԱՄՆ դոլար վարձավճարով, փոխադարձաբար, Սուրբ Աթոռը ՀՀ դեսպանությանն է տրամադրում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակին հարող ներկայանալի Կոնչիլիացիոնե պողոտայի հ.1 (որտեղ տեղակայված են մի շարք խոշոր երկրների դեսպանություններ) հասցեում գտնվող շենքի տարածքներից մեկը՝ հոգալով դրա վերանորոգման ծախսը։ Երկու պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների համար պատշաճ տարածքների տրամադրումն առավել կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ նպաստելով նրանց տեսանելիությանն ընդունող պետություններում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում