Ռուսաստանում քաղաքացիական ԱԹՍ-ներ կարտադրվեն

Ռուսաստանում քաղաքացիական ԱԹՍ-ներ կարտադրվեն

Ռուսաստանում նախատեսվում է քաղաքացիական անօդաչու թռչող սարքեր արտադրել։ Այդ մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ,  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ։

Նախաձեռնությունը, ըստ նրա, տեխնոլոգիական ներուժը բարձրացնելու շրջանակում է արվելու։

9-րդ արևելյան տնտեսական ֆորումը, որն անց է կացվել Վլադիվաստոկում սեպտեմբերի 3-6-ը, Հեռավոր Արևելքի զարգացմանն ու Ասիական-խաղաղօվկիանոսյան շրջանում համագործակցության ընդլայնմանն ուղղված առաջատար հարթակ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում