Ֆրանսիայի խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժը պահանջում է Մակրոնի հրաժարականը
Նմանատիպ
Ֆրանսիայի խորհրդարանի «Նոր ժողովրդական առաջնագիծ» ալյանսի 81 պատգամավորներ ստորագրել են նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը պահանջող բանաձևը։ Այդ մասին հայտնում է Franceinfo ռադիոկայանը։
Ալյանսի անդամները նման պահանջ են ներկայացրել այն բանից հետո, երբ Մակրոնը հրաժարվել է վարչապետ նշանակել ընտրություններում հաղթանակած կոալիցիայից։
«Մակրոնի այդ քայլը հավասարը չունի. նման բան չի կարող տեղի ունենալ ԵՄ ոչ մի երկրում․ կառավարությունը պետք է գլխավորի հաղթանակած ուժի ներկայացուցիչը»,-շեշտել են պատգամավորները։
Ֆրանսիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի են ունեցել հուլիսի 7-ին, «Նոր ժողովրդական առաջնագիծ»-ն ԱԺ-ում ստացել է 182 մանդատ՝ 577-ից։ Երկրորդ տեղում «Միասին՝ հանուն հանրապետության» կոալիցիան է՝ 168 մանդատով։
Բացարձակ մեծամասնություն ստանալու համար կուսակցությունը պետք է ստանա առնվազն 289 մանդատ։
Նշենք նաև, որ Մակրոնը մերժել է «Նոր ժողովրդական առաջնագծի»՝ վարչապետի պաշտոնում Լյուսի Կաստեին նշանակելու առաջարկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում