Ֆրանսիան նոր վարչապետ ունի
05/09/2024 16:32
Նմանատիպ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետ է նշանակել Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Միշել Բարնիեին։ Այդ մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։
«Նախագահը հանձնարարել է նրան՝ ստեղծել միասնության կառավարություն, որը կծառայի երկրին և ժողովրդին», – ասված է տարածված հաղորդագրության մեջ։
73-ամյա Բարնիեն դարձավ Ֆրանսիայի ամենատարեց վարչապետը։ Ինչպես նշում է աղբյուրը, նա ընտրվել է կառավարության և հիմնական դերակատարում ունեցող քաղաքական ուժերի միջև տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում