Ո՞րն է ըստ Զելենսկու ուկրաինական հակամարտության լուծման դիվանագիտական ճանապարհը
06/09/2024 15:15
Նմանատիպ
Վլադիմիր Զելենսկին կրկին նշել է, որ ցանկանում է Ռուսաստանի ներկայացուցիչներին տեսնել Ուկրաինայի հարցով երկրորդ գագաթնաժողովին, մինչդեռ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ չի ծրագրում մասնակցել նման միջոցառումներին:
Հուլիսի վերջին Զելենսկին հայտարարել էր, որ ամբողջ աշխարհը, ինչպես նաև ինքը ցանկանում է, որ Ռուսաստանը մասնակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորման հաջորդ համաժողովին, հակառակ դեպքում այն ոչ մի արդյունքի չի հասնի:
«Անպայման գագաթնաժողովին պետք է լինեն Ռուսաստանի ներկայացուցիչները։ Մենք հասկանում ենք, որ առանց ռուսական կողմի մասնակցության այս պատերազմը դիվանագիտորեն ավարտելը շատ դժվար է»,-ասել է Ուկրաինայի նախագահը NBC News-ին տված հարցազրույցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում