ԱԺ աշնանային նստաշրջանի դրամատիկ մեկնարկը․ «Հրապարակ»

ԱԺ աշնանային նստաշրջանի դրամատիկ մեկնարկը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկն էր, որը բավականին դրամատիկ ընթացավ`  նորաթուխ պատգամավոր Արմենուհի Ղազարյանը արտիստիկ երդման տեքստ արտասանեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ատելության խոսքը տարածեց ամբիոնից` արցախցիներին եւ Արցախի իշխանություններին թիրախավորելով: Նրան երկրորդեց մեկ այլ պատգամավոր` Արթուր Հովհաննիսյանը` արդարացնելով Ալիեւին եւ մեղքը դնելով Սամվել Շահրամանյանի վրա, որի հրամանագիրն է, իբրեւ թե, հիմք դարձել Արցախից հայերի արտագաղթի համար: Իսկ ինքը` այս «մասսայի» առաջնորդը «Կեցցե հեծանիվից» հետո հերթական անհեթեթ կարգախոսը երկնեց. «Այստեղ հաց, այստեղ կաց»:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում