Ադրբեջանը ձեռք է բերել չեխական արտադրության առաջին հաուբիցները

Ադրբեջանը ձեռք է բերել չեխական արտադրության առաջին հաուբիցները

Չեխական Excalibur Army ընկերությունը սկսել է Ադրբեջանին մատակարարել 155 մմ-ոց ինքնագնաց հաուբիցներ՝ DITA։ Այդ մասին հայտնում է Army Recognition պարբերականը։ Աղբյուրը, հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին, հաղորդում է, որ Ադրբեջանն արդեն ստացել է DITA ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը։ Ըստ աղբյուրի՝  70 հաուբից պետք է չեխական ընկերությունը մատակարարի Ադրբեջանին։

Պարբերականը նաև նշում է՝ Ադրբեջանն իր զինանոցը համալրում է  հրետանային միջոցների ընդլայմանը զուգահեռ։

Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հերթին նշում են, որ այդ հաուբիցներն էականորեն կմեծացնեն Ադրբեջանի հրետանային հնարավորությունները։

Համաձայն 2022թ․ հաշվետվության՝ այդ երկիրն ունի առնվազն 630 հրետանային համակարգ, որից 102-ն ինքնագնաց են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում