Ագրարայինի ռեկտորը որպես իրավաբանական անձ գրանցված չէ պետական ռեգիստրում․ «Հրապարակ»

Ագրարայինի ռեկտորը որպես իրավաբանական անձ գրանցված չէ պետական ռեգիստրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2023թ. դեկտեմբերի 25-ին: Այդ օրվանից համալսարանի կառավարումը` ռեկտորի պարտականությունների կատարումը, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, վերապահվել է պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանին:

Սակայն մեզ հայտնի դարձավ, որ շուրջ 9 ամիս համալսարանը ղեկավարող Զաքոյանը չի գրանցվել պետական միասնական գրանցամատյանում, այնտեղ որպես բուհի ղեկավար նշված է Ուռուտյանը: Այլ կերպ ասած, համալսարանի ռեգիստրի վկայականում Զաքոյանը չէ ղեկավարը: Իսկ թե ինչպես է նա ստորագրել որոշումներ, կարգադրություններ, հրամաններ եւ ֆինանսական փաստաթղթեր, կարող է որոշ մարմինների հետաքննության նյութ դառնալ:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում