ՔՊ-ն ներկայացրել էր, իբր Ադրբեջանին «պատին են դեմ տվել»․ «Հրապարակ»

ՔՊ-ն ներկայացրել էր, իբր Ադրբեջանին «պատին են դեմ տվել»․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը երեկ խոսեց խաղաղության պայմանագրի կիսով չափ համաձայնեցված տեքստն առաջիկայում ստորագրելու իր պատրաստակամության մասին։ Տպավորություն է, որ այսպես շարունակվելու դեպքում երբեմնի դուխով վարչապետն առաջիկայում խնդրագիր-աղերսագիր է հղելու Ալիեւին կամ էլ լացելով լայվ է մտնելու, որ համոզի՝ չմերժեն իրեն, ստորագրեն այդ թղթի կտորը։ «13 հոդվածներ եւ նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, եւս 3 հոդվածներ, որոնք բաղկացած են հիմնականում 2 նախադասությունից, 1-ը համաձայնեցված է, մյուսը համաձայնեցված չէ: Մենք առաջարկում ենք վերցնել այս պահին այն, ինչը համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ»,- երեկ ասել է նա:

Երեւանի այս առաջարկն օգոստոսի վերջին, որպես պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրում, ուղարկվել էր Բաքու, սակայն այնտեղից մերժել են առաջարկը, թե նախագծի մոտ 80 տոկոսը համաձայնեցված է, սակայն դա չի նշանակում, որ կստորագրվի։ Երեկ ՔՊ-ում հրաժարվեցին իրենց ղեկավարի այս «մուրացիկի» պահվածքին գնահատական տալուց: Մեր տեղեկություններով, ՔՊ-ի վերջին նիստերից մեկում, թեպետ իրենց չեն ներկայացրել չհամաձայնեցված դրույթները, սակայն ՀՀ պատրաստակամությունը` ամեն գնով ստորագրելու, ճիշտ հակառակ են ներկայացրել, թե՝ Ադրբեջանին «պատին դեմ ենք տվել», որ մենք սրանով ոչ թե ցածրանում ենք, մեր թուլությունը ցուցադրում, այլ ճիշտ հակառակը՝ Ադրբեջանին կանգնեցնում ենք փաստի առաջ եւ պատռում ագրեսորի նրա դիմակը։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում