Անհետ կորած համարվող երիտասարդին սպանել են․ ՆԳՆ
11/09/2024 11:47
Նմանատիպ
Անհետ կորած համարվող 21–ամյա Հայկ Մաղաքյանին սպանել են։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանը ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից որոնվում էր հուլիսի 17-ից։
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-հետախուզական և վարույթային գործողություններով պարզվել է, որ հուլիսի լույս 10-ի գիշերը Հայկ Մաղաքյանին սպանել է Լոռի Բերդի բնակիչ 18-ամյա երիտասարդը:
«Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Քրեական վարույթը շարունակվում է: