Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ չի տրամադրել․ ԻԻՀ ԱԳՆ

Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ չի տրամադրել․ ԻԻՀ ԱԳՆ

Ռուսաստանին և մի շարք այլ երկրներին իբր իրանական սպառազինության փոխանցման մասին հաղորդագրությունները սուտ են։ Դրանց նպատակն է՝ թաքցնել ԱՄՆ-ի կողմից Իսրայելին զենքի ապօրինի մատակարարումները:

Այս մասին X-ի իր էջում հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։

«Որոշ երրորդ երկրների կողմից տարածվող կեղծ և ապակողմնորոշիչ հաղորդագրությունները, ըստ որոնց, Իրանն իբր զենքեր է փոխանցում այլ երկրների, ընդամենը քարոզչություն է, որն անհրաժեշտ է Արեւմուտքի կողմից Իսրայելի անօրինական աջակցությունը թաքցնելու համար», – գրել է նախարարության ներկայացուցիչը:

Նշենք, որ Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ ՌԴ-ն Իրանից բալիստիկ հրթիռներ է ստացել և Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում