Կեղծ մեղադրանքով ցանկանում են ինձ վրա ճնշում գործադրել․ Հրայր Թովմասյան

Կեղծ մեղադրանքով ցանկանում են ինձ վրա ճնշում գործադրել․ Հրայր Թովմասյան

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվում է Արդարադատության նախկին նախարար, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։

«Ոչ արդար դատավորը և ճնշման տակ գտնվողը չի կարող արդարադատություն իրականացնել։ Մեր կարգի երկրներում, երբ դատախազությունը փաստացի գտնվում է գործադիր իշխանության ազդեցության տակ կամ ենթակայության ներքո, գործադիր իշխանության կողմից դատական իշխանության վրա ճնշումներ բանեցնելու միակ գործիքը ապօրինի քրեական հետապնդումն է- հայտարարեց Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով իր պաշտպանական ճառը։

Թոմվասյանի պնդմամբ՝ սա կեղծ մեղադրանք է, որի նպատակն իր նկատմամբ ճնշում գործադրելն է։

«Իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի սահմանադրությամբ ամրագրված անձեռնմխելիությունն անտեսվել է։ Մեղադրանքը կարող է տևական վնաս հասցնել դատավորի համբավին։ Տևական ժամանակ իմ համբավին վնաս է հասցվում։ Համբավ, որը ես մեկ օրում չեմ հավաքել, բայց մի դատավորի կեղծ մեղադրանքի հետևանքով փորձում են այս համբավն արատավորել»,- հավելեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում