Քննարկվում է հեռահար հրթիռներով Ռուսաստանին հարվածելու հարցը․ Բլինքեն
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինա կատարած այցի ժամանակ քննարկել է Կիևի կողմից Ռուսաստանին հարվածելու համար հեռահար հրթիռներ կիրառելու հնարավորությունը:
«Մենք քննարկել ենք հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքներին հարվածելու հնարավորությունը, ինչպես նաև մի շարք այլ հարցեր։ Ես պատրաստվում եմ շարունակել այդ քննարկումը Վաշինգտոնում, որպեսզի զեկուցեմ նախագահին այն մասին, ինչ ես լսել եմ այստեղ»,- հայտարարել է Բլինքենը Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը հաջորդել էր Ուկրաինացի և բրիտանացի գործընկերների հետ հանդիպմանը:
Ավելի վաղ Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում չեն բացառում ամերիկյան հեռահար հրթիռների կիրառմամբ Ուկրաինայի կողմից Ռուսաստանին հարվածներ հասցնելու հնարավորությունը:
Նույն օրը Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին հավաստիացրել էր, որ ԱՄՆ-ն նախկինի պես չի աջակցում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին Ռուսաստանի տարածքում, այդ թվում՝ ամերիկյան զենքով, չնայած նախագահ Ջո Բայդենի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ այդ հարցը քննարկելու ծրագրերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում