Իլոն Մասկի կանխատեսմամբ՝ մոտ ապագայում ռոբոտների թիվը գերազանցելու է մարդկանց թվին

Իլոն Մասկի կանխատեսմամբ՝ մոտ ապագայում ռոբոտների թիվը գերազանցելու է մարդկանց թվին

Միլիարդատեր, SpaceX-ի և Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկը համոզված է, որ տեսանելի ապագայում գրեթե յուրաքանչյուր մարդ ունենալու է իր անձնական ռոբոտը։ Այդ մասին Մասկը հայտարարել է All In փոդքաստի ժամանակ։

Մասկն այն կարծիքին է, որ մոտ ապագայում ռոբոտների թիվը անգամ երկու կգերազանցի մարդկանց թվին։ 

Միլիարդատերը ռոբոտների ներգրավումը տնտեսության մեջ դրական երևույթ է համարում։ Նրա խոսքով՝ ինքնավար տրանսպորտային միջոցները և ռոբոտները  կարող են անվերջ մեծացնել տնտեսական աճն ու արտադրողականությունը։

«Մոտ ապագայում մարդկությունը կբախվի էկզիստենցիալ խնդրի։ Ինչպես գտնենք կյանքի իմաստը, եթե արհեստական բանականությունը կարող է անել այն ամենը, ինչ մենք, դեռ մի բան էլ՝ ավելի լավ անել»,-ասել է Մասկը։

Վերջինս նաև որոշակի տեղեկություններ է հաղորդել Optimus ռոբոտի մասին, որի վրա հիմա աշխատում է իր ընկերությունը։ Նրա խոսքով՝ ինժեներները փորձում են բարելավել մանիպուլյատորները, որոնք ունեն ազատության 11 աստիճան։ Մասկի գնահատականով՝ մարդկային ձեռքը կարող է ունենալ ազատության 25 աստիճան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում