ՌԴ Մուրմանսկի մարզում նկատվել են ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռները

ՌԴ Մուրմանսկի մարզում նկատվել են ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռները

ՆԱՏՕ-ի մի քանի ինքնաթիռ միաժամանակ հետախուզություն են իրականացրել Մուրմանսկի շրջանում՝  ուկրաինական ԱԹՍ-ների՝ շրջանի վրա կատարած գրոհից հետո։ Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով   Mash տելեգրամյան ալիքը։

Ալիքի տեղեկություններով՝ հետախուզությանը մասնակցած ինքնաթիռների մի մասը հաշվառված է շվեդական բանակում, իսկ մյուսները պատկանում են ամերիկյան օդուժին։

Բացի այդ, նշվում է նաև, որ Cessna տիպի ինքնաթիռներն ակտիվորեն օգտագործվում են ՆԱՏՕ-ի հետախույզների ու ծովային հետևակի կողմից՝ Cefly Lancer-ի և Project Liberty-ի շրջանակում։

Նշվում է, որ ԱԹՍ-ներով գրոհը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին․ ըստ կանխատեսումների՝ թիրախը եղել է «Օլենյա» օդանավակայանը, որտեղ տեղակայված են ռուսական ԶՈՒ հեռահար ռմբակոծիչները՝ Ту-22М3-երը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում