Չեմ կարող հաստատել իրանական հրթիռների կիրառումը ՌԴ-ի կողմից․ Զելենսկի

Չեմ կարող հաստատել իրանական հրթիռների կիրառումը ՌԴ-ի կողմից․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ չունի Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռների փոխանցման և դրանց կիրառման ապացույց:

«Չեմ կարող հաստատել իրանական բալիստիկ հրթիռների կիրառումը Ռուսաստանի կողմից, ինչպես նաև այն, որ Թեհրանը նման հրթիռներ է փոխանցել Մոսկվային։ Ես կարող եմ հաստատել միայն այն ժամանակ, երբ մենք ապացույցներ կունենք», – այս մասին հայտարարել է Զելենսկին, համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հաստատում է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փոխանցումը Ռուսաստանին:

Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, իբր Իրանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում օգտագործելու համար:

Հետագայում Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հերքել էր ամերիկյան ԶԼՄ-ների կողմից տարածվող նման տեղեկությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում