Զելենսկին նոր մեղադրանք է ներկայացրել ամբողջ աշխարհին

Զելենսկին նոր մեղադրանք է ներկայացրել ամբողջ աշխարհին

Ամբողջ աշխարհը պատասխանատու է այն բանի համար, որ Մոնղոլիան, որը թեպետ միացել է Հռոմի ստատուտին, սակայն հրաժարվեց ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ նա այցելել էր այդ երկիր: Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Միաժամանակ նա կոչ է արել դադարեցնել միջազգային իրավունքի դեգրադացիան, թույլ չտալ փլուզել այն նորմերը, որոնք դեռ պահպանվում են։

«Հռոմի ստատուտը պետք է աշխատի, բայց վերջերս Մոնղոլիայում բացառություն է արvել Պուտինի համար։ Եվ այդ պատասխանատվությունը ոչ միայն կոնկրետ ինչ-որ մեկինն է, այլ ամբողջ աշխարհինը»,-շետել է Զելենսկին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում