Ռուսաստանի ԶՈւ-ն իր վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի մի շարք բնակավայրեր

Ռուսաստանի ԶՈւ-ն իր վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի մի շարք բնակավայրեր

Ռուսաստանի զինված ուժերը իրենց վերահսկողության տակ են վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ խոսքը Ապանասովկա, Բյախովո, Վիշնևսկա, Վիկտորովկա, Վնեզապնոե, Գորդեևկա, Կրասնոօկտյաբրսկոյե, Օբուխովկա, Սնագոստ և Դեսյատի Օկտյաբր գյուղերի մասին է։

Միաժամանակ Ռուսաստանի զինված ուժերը Ֆանասեևկա և Սնագոստ բնակավայրերի ուղղությամբ հետ են մղել ուկրաինական բանակի հակահարձակման երկու փորձ, ինչպես նաև՝ խափանել Օլգովկա բնակավայրի ուղղությամբ ուկրաինացիների հարձակման փորձը։

Նշենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանի զինված ուժերը կուրսկի շրջանում անցնում են լայնամասշտաբ հակահարձակման, ինչն ավելի ուշ հաստատեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում