Իտալիան Կիևին թույլ չի տվել՝ իր զենքը Ուկրաինայի սահմաններից դուրս օգտագործելու
13/09/2024 17:03
Նմանատիպ
Հռոմը համաձայնություն չի տվել Կիևին՝ իրեն ուղարկված զենքն Ուկրաինայից դուրս օգտագործելու։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին։
«Իտալիան թույլտվություն չի տվել, որ իր զենքն օգտագործվի Ուկրաինայի սահմաններից դուրս»,-Տայանին այդպես է պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչ է լինելու, եթե հանվի հեռահար հրթիռների օգտագործման վրա դրված սահմանափակումը և դրանով հարվածեն ՌԴ տարածքին։
Նշվում է, որ նման սցենար քննարկվում է թե’ ԵՄ-ում, թե’ ԱՄՆ-ում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում