Ազատե՛ք հայ պատանդներին, դադարեցրե՛ք ցեղասպանությունը. Օկամպոյի ուղերձը՝ COP29 գագաթնաժողովին ընդառաջ
Նմանատիպ
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ուղերձով դիմել է Բաքվում տեղի ունենալիք COP29 գագաթնաժողովի բոլոր մասնակիցներին, շեշտելով, որ ադրբեջանական բանտում գտնվող հայերի ազատ արձակման հարցը պետք է լինի օրակարգում և քննարկվող հարցերի մաս կազմի։
Նա կարևորել է այն հանգամանքը, որ այդ գագաթնաժողովի ժամանակ մասնակիցների կողմից չարհամարհվի Բաքվում անազատության մեջ գտնվող հայերի խնդիրը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ հայ գերիներն ազատ կարձակվեն գագաթնաժողովից առաջ։
«Այն մարդիկ, ովքեր հիմա գտնվում են Բաքվի բանտերում, նրանք պարզապես Արցախի առաջնորդներն էին։ Սա տխրեցնող է, սակայն նման է նրան, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, քանի որ այն ժամանակ թուրքերի առաջնային նպատակը հայերի առաջնորդների վերացումն էր։ Դա նույնն է, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում», – ընդգծել Օկամպոն։
«Ազատե՛ք հայ պատանդներին, դադարեցրե՛ք ցեղասպանությունը»,-իր ուղերձում շեշտել է Օկամպոն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում