Ուկրաինան սպառնում է Մոնղոլիային
13/09/2024 21:23
Նմանատիպ
Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի, Ուկրաինան դեմարշ է հայտարարել Մոնղոլիային՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ուլան Բատոր այցի պատճառով:
Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչությունը խորը հիասթափություն է հայտնել Պուտինին ձերբակալելու միջազգային քրեական դատարանի հրամանը կատարելուց Մոնղոլիայի հրաժարվելու կապակցությամբ: Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նման գործողություններն առանց արձագանքի չի թողնի:
Պուտինը պաշտոնական այցով Մոնղոլիա է այցելել սեպտեմբերի 2-3-ը: Նա բանակցություններ է վարել երկրի ղեկավարության հետ, ինչպես նաև մասնակցել է Ճապոնացի միլիտարիստների նկատմամբ Խորհրդային և Մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված տոնակատարություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում