Հարգանքի տուրք չմատուցեցին․ «Հրապարակ»

Հարգանքի տուրք չմատուցեցին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ սեպտեմբերյան ագրեսիայի 2-րդ տարելիցն էր, սակայն իշխանության որեւէ ներկայացուցիչ այդպես էլ չայցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի նահատակված տղաների շիրիմներին։ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիայի հետեւանքով հայկական կողմը, ըստ պաշտոնական վիճակագրության, տվել էր 207 զոհ, ուներ ավելի քան 20 գերեվարված եւ 293 վիրավոր, ինչպես նաեւ՝ տարածքային կորուստներ, որոնք մինչ օրս հետ չեն բերվել, եւ թշնամին շարունակում է մնալ Ջերմուկի մերձակա հատվածներին գրաված իր դիրքերում։ Անգամ մինչ օրս նահատակված զինծառայողների միասնական ցուցակը չի հրապարակվել։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում