Telegram-ը համագործակցում է Ֆրանսիայի իրավապահ մարմինների հետ

Telegram-ը համագործակցում է Ֆրանսիայի իրավապահ մարմինների հետ

Telegram մեսենջերը սկսել է համագործակցել Ֆրանսիայի ժանդարմերիայի ու ազգային ոստիկանության հետ՝ մասնավորապես հանցագործներին որոնելու համար տվյալներ տրամադրելով։ Այդ մասին հայտնում է ֆրանսիական Liberation թերթը։

Պարբերականի տեղեկություններով՝   Telegram-ը տեղեկություն է փոխանցել, որը կօգնի նույնականացնել կասկածյալներին՝ այդ թվում երեխաների նկատմամբ հանցագործություն կատարածներին։ Ֆրանսիայի դատախազության կիբեռհանցագործության դեմ պայքարի բաժնի ղեկավար Ժոաննա Բրուսը հաստատել է, որ մեսենջերը սկսել է ակտիվորեն համագործակցել իրավապահ մարմինների հետ։ 

Telegram-ի հետ համագործակցության մասին հաղորդել է նաև Բելգիայի դաշնային դատախազությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Ֆրանսիայի Լե Բուրժե օդանավակայանում կալանավորել են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին։ Նրան մեղադրանք է առաջադրվել վեց կետով։ Դուրովին արգելված է լքել Ֆրանսիան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում