Ֆրանսիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Ֆրանսիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի՝ Հայաստան այցից․

«Սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն:

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին ժամը 08:30-ին, որին կհետևի Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը` ժամը 09:15-ին:

Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի ասուլիսին՝ նաև լրագրողները: Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2024թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

Խնդրում ենք մասնակցության վերաբերյալ տեղեկացնել մինչև սեպտեմբերի 15-ը ժ. 19.00՝ գրելով spokesperson@mfa.am էլ. հասցեին, իսկ սեպտեմբերի 16-ին ԱԳՆ-ում լինել վերոնշյալ ժամերից համապատասխանաբար 20 րոպե առաջ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում