The New York Times-ը պարզել է, թե որքան գումար է ծախսում Մասկն անձնական պաշտպանության վրա

The New York Times-ը պարզել է, թե որքան գումար է ծախսում Մասկն անձնական պաշտպանության վրա

Միլիարդատեր, Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն անձնական թիկնազորի վրա տարեկան ծախսում է միլիոնավոր դոլարներ։ Այդ մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով Tesla-ի ներքին թղթաբանության վրա։
Դրանից լարտվամիջոցը հետևություն է անում, որ Մասկի վրա բազմիցս փորձել են մահափորձ անել։

«Կապված մասնավոր սպառնալիքների հետ՝ Մասկը սկսել է վարել ավելի զգուշավոր կյանք, այսինքն՝ հասարակությունից հնարավորինս իզոլացված է ապրում»,-գրում է The New York Times-ը։ Միլիարդատերը հազվադեպ է առանց թիկնապահների տեղաշարժվում․ անգամ իրեն պատկանող X (նախկինում՝ Twitter)ընկերությունում զուգարան գնալիս թիկնապահներն ուղեկցում են նրան։

Աղբյուրը նաև գրում է՝ եթե նախկինում Մասկին ուղեկցում էին երկու թիկնապահ, ապա հիմա նա ճանապարհորդում է անվտանգության 20 աշխատողի հետ։ Նրանք պարտադիր զինված են լինում, նախապես ստուգում են տարածքը, որտեղ պետք է մուտք գործի Մասկը և ուսումնասիրում են բոլոր մուտքերն ու ելքերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում