Թույլատրվելո՞ւ է Կիևին հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանին

Թույլատրվելո՞ւ է Կիևին հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանին

Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հնարավոր է համարել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի առաջիկա հանդիպման արդյունքներով կարող է հայտարարվել արևմտյան զենքերով Ռուսաստանի տարածքներին հարվածներ հասցնելու թույլտվության մասին: Այս մասին նա հայտարարել Է Ռոսիա-24 հեռուստաալիքի եթերում։

Նա նշել է, որ չի բացառում նման իրավիճակը, ընդ որում, ըստ դեսպանի՝ թույլտվության դեպքում անմիջապես այդ մասին կհաղորդվի ամիկյան հեռուստաեթերներով, որպես հրատապ հայտարարություն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քիր Սթարմերն ու Ջո Բայդենը Սպիտակ տանը կայացած հանդիպմանը քննարկելու են երկու երկրների երկարաժամկետ ռազմավարության ծրագիրը, կապված ուկրաինական հակամարտության, և Գազայի հատվածում տիրող իրավիճակի հետ: Ընդ որում, մեծ Բրիտանիայում պնդում են, որ երկու երկրների առաջնորդները Ուկրաինային թույլտվություն չեն տա, որպեսզի Ռուսաստանի տարածքներին հարվածներ հասցնի հեռահար զենքերով. Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև մարտավարական որոշում է անվանել Ուկրաինական հարվածների սահմանափակումներն ու հեռահար զենքեր օգտագործելու արգելքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում