Ֆրանսիան շարունակելու է պաշտպանության բնագավառում համագործակցել Հայաստանի հետ․ Ֆրանսիայի ԱԳ ղեկավար
Նմանատիպ
Ֆրանսիան շարունակելու է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը։ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, ամբողջականությունը և բնակչությունը։ Այդ մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։
«Բարեկամների միջև բնական է այս տիպի համագործակցությունը, և մենք դա անում ենք սուվերենության հարգանքով և առանց էսկալացիայի ցանկության։ Երկու երկրի պաշտպանական համագործակցությունն ուղղված չէ տարածաշրջանում իրավիճակի սրմանը, նման մտադրություններ ոչ ոք չունի»,- ընդգծեց Սեժուրնեն։
Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նշել է՝ Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է։ Քիչ թեմաներ կան, որոնց շուրջ Ֆրանսիայում բոլոր քաղաքական ուղղությունները համաձայն են․ Հայաստանն այդ թեմաներից է։
«Աներկբա ցանկանում եմ ասել, որ Ֆրանսիան աջակցում է հնարավորինս արագ ստորագրմանը մի պայմանագրի, որն արդար և կայուն խաղաղություն կհաստատի՝ հարգելով երկու երկրների սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը»,-ասել է Սեժուրնեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում