Մինչև տարեվերջ Apple-ը կներկայացնի ևս յոթ նոր սարքավորում․ Գուրման

Մինչև տարեվերջ Apple-ը կներկայացնի ևս յոթ նոր սարքավորում․ Գուրման

Bloomberg-ի լրագրող, հայտնի ինսայդեր Մարկ Գուրմանը հայտնել է, որ առաջիկա շաբաթներին Apple-ը պատրաստվում է հերթական միջոցառմանը, որին կներկայացնի յոթ նոր սարքավորում։

Գուրմանը նշել է, որ նորույթները հիմա հայտնի են միայն կատալոգային համարներով: Սպասվող նորամուծությունների մեծ մասը, ըստ հեղինակի, արտադրության փուլում են, որից հետո տեղափոխվելու են Apple-ի պահեստներ։ Բացառություն են կազմում MacBook-ի ամենաթանկարժեք մոդելները, որոնք պահեստավորելու կարիք  թեկուզ կա, բայց այդքան էլ կրիտիկական չէ։

Կանխատեսվում է, որ նոր  MacBook Air (J713 и J715)-ը շուկայում կհայտնվի 2025թ․ առաջին կիսամյակում,  Mac Studio (J575)-ը՝ 2025-ի կեսերին, իսկ Mac Pro (J704)-ը՝ ոչ ավելի շուտ, քան 2026թ․։

Գուրմանի տեղեկություններով՝ Apple-ի երկրորդ աշնանային շնորհանդեսը կկայանա այս տարվա հոկտեմբերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում