«Մանթաշյանց» ակումբի անդամները մարզերում օգնում են հայկական բիզնեսը կապել իրար․ Միրաքյան
Նմանատիպ
«Մանթաշյանց» գործարարների ակումբի ներկայացուցիչները հանգստյան օրերին աշխատանքային այցով Կապանում էին։ Հայաստանի տարբեր մասնաճյուղերից գործարարների այցը Սյունիք ստրատեգիական նշանակություն ունի ակումբի համար։ Մանթաշյանականները դեռ ամիսներ առաջ են հայտարարել Հայաստանի հարավային դարպասներն ամրապնդելու իրենց որոշման մասին:
Այցի շրջանակում ակումբականները հանդիպեցին ՀՀ ֆինասների փոխնախարար Ավագ Ավանեսյանի հետ, ով հանդես եկավ` «Պետական գնումների օրենքի փոփոխությունների կոնցեպտը» վերտառությամբ զեկույցով: Հանդիպումը հարց-պատասխան ֆորմատով էր, որի ընթացքում գործարարներն ուղղեցին բիզնեսին հուզող մի շարք հարցեր։
Նոր գործարար կապեր հաստատելու նպատակով և Սյունիքի մարզում համագործակցությունների ակտիվացմանն ուղղված քայլերից մեկն էլ Sales Camp ձևաչափով հերթական հանդիպումն էր, որի ընթացքում ակումբականները ծանոթացան միմյանց բիզնեսներին։ Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները առաջիկայում գործի կդրվեն։
Այցի երկրորդ օրը՝ բիզնես այցի ֆորմատով «Մանթաշյանց» բիզնես ակումբի ներկայացուցիչները հյուրընկալվեցին Կապանում գործող «Marila» ընկերություն, տեղում ծանոթացան ընկերության աշխատանքներին։
Սյունիք այցը և, առհասարակ, Կապանում մասնաճյուղ ունենալու հանգամանքը «Մանթաշյանց» գործարարների ակումբի համար կարևոր քայլ է, որը ունի մեկ գերնպատակ՝ հզորացնել Հայաստանի հարավային դարպասը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում